Մշակույթ

«Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց». ջազ-նվագախումբը շնորհավորել է Ազնավուրի 96-ամյակը 

1 րոպեի ընթերցում

«Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց». ջազ-նվագախումբը շնորհավորել է Ազնավուրի 96-ամյակը 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, մշտապես կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնց շրջանակում մեծարել են Ազնավուրին՝ խոսելով նրա նվաճումների, վերելքների և բարեգործական նախաձեռնությունների մասին: Այս տարի շանսոնյեն կտոներ ծննդյան 96-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը կատարել է Ազնավուրի «Je t'attends» երգը՝ շնորհավորելով մեծ երգահանին:

Նվագախումբը կատարումը զետեղել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հետևյալ գրառմամբ. «Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց»:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն:Մայիսի 22-ին նա կդառնար 96 տարեկան:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում