Վրաստանն ու Լիտվան վերականգնում են ավիահաղորդակցությունը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանն ու Լիտվան վերականգնում են ավիահաղորդակցությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016117.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Wizz Air» ավիաընկերությունը կվերականգնի ավիահաղորդակցությունը Վիլնյուսի և Քութաիսի միջև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան և Լիտվայից նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչյունասը:
Հաղորդվում է, որ Տուրնավան գործընկերոջ հետ զրույցի ընթացքում հայտնել է Թբրիլիսիի՝ սահմանը հուլիսի 1-ից միջազգային զբոսաշրջիկների համար բացելու մտադրությունների մասին: Նա հավաստիացրել է, որ Վրաստանում կլինեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝կապված համաճարակային անվտանգության հետ:
Դրանից բացի, հաղորդվում է, որ կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը: