Կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացածները չեն դիահերձվել․ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում այն 27 քաղաքացուն, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, չեն դիահերձել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այդ 27 պացիենտը, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա էր հասել այլ պատճառով, չեն դիահերձվել։ Մահվան պատճառը միշտ չէ, որ դրվում է դիահերձման հիման վրա, այդ թվում մյուս սովորական հիվանդությունների դեպքում, ինչպես նաև կորոնավիրուսային վարակից առաջ։ Այդ կլինիկական ախտորոշումը դրվում է բազմաթիվ օբյեկտիվ բժշկական փաստերի հիման վրա՝ սկսած ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ – խմբ․), ինչի դեպքում պարտադիր չէ գլխուղեղի տրեպանացիա իրականացնելը»,- նշեց Թորոսյանը։

Նա շեշտեց, որ դիահերձումը մարդու մահվան պատճառն ախտորոշելու տարբերակներից մեկն է։

Հայաստանում արձանագրվել է մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 70 քաղաքացի։

Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք, որոնցից 2 581-ն` առողջացած: Թեստավորվել է 45822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 928 պացիենտ։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով