Ինձ զայրացնում է «թեստամոլուցքը»․ Թորոսյանը` քաղաքացիներին թեստավորելուց հրաժարվելու լուրերի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման համար կատարվող թեստավորումներն արվում են ըստ ցուցումների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիներին թեստավորելուց հրաժարվելու մասին լուրերին։

«Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում որոշում է կայացվում որևէ մեկին թեստավորել, որևէ մեկին ոչ, քանի որ դրա կարիքը չի լինում։ Չի կարելի թեստավորումներով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումները։ Մեր նախարարությունում էլ, հարևան նախարարություններում նույնպես ունենք կոնտակտավորների շրջանակ, կան նաև ինքնամեկուսացվածներ։ Թեստավորումը պետք է արվի ըստ ցուցումի։ Ինձ արդեն զայրացնում է այդ «թեստամոլուցքը»,- նշեց Թորոսյանը։

Նա ընդգծեց, որ թեստն ընդամենը բժշկական ցուցումներով արվող ևս մեկ միջոցառում է հիվանդին բացահայտելու համար, դրանով ոչինչ չի սահմանափակվում: Նախարարը շեշտեց, որ իրենք նույնիսկ թեստավորված քաղաքացուն ասում են, որ պետք է զգույշ լինի, քանի որ վաղը կարող է պատասխանը դրական լինել կամ վարակվել։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ի ժամը 17:00-ն ժամկետով:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով