Թորոսյանը չի բացառում, որ փակ տարածքներում դիմակ կրելը կարող է պարտադիր լինել 1 կամ 2 տարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում դիմակ կրելը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռան շոգ օրերին դիմակ կրելը, արդյոք, վնաս չի՞ լինի քաղաքացիների առողջությանը։

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսավարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1 կամ 2 տարի: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի։ Դիմակ կրելու և այն հանելու կանոններ կան, և մենք այդ մշակույթը պետք է ձևավորենք մեր մեջ այնպես, ինչպես, օրինակ, ամեն առավոտ և երեկո լվանում ենք մեր ատամները»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այն անձինք, ովքեր առողջական որոշ խնդիրներից ելնելով չեն կարողանա կրել դիմակ՝ պետք է լինեն բժիշկների հսկողության տակ։

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 19-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է հանրային բաց տարածքներում պարտադիր ունենալ դիմակ։ Պահանջը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում։

Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ, սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով