Սպորտ

Տոկիոյի ՕԽ-ն առհասարակ չեն կայանա, եթե դրանք չանցկացվեն 2021 ամռանը  

1 րոպեի ընթերցում

Տոկիոյի ՕԽ-ն առհասարակ չեն կայանա, եթե դրանք չանցկացվեն 2021 ամռանը  

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն կհրաժարվի Տոկիոյի ՕԽ-ն անցկացնելու գաղափարից, եթե դրանք չկայանան 2021 թվականի ամռանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Վերջինիս խոսքով՝ անհնար է, որ մի քանի տարի շարունակ փոխվեն միջազգային այս և այն մարզաձևերի ֆեդերացիաների օրացույցային պլանները: Տոկիոյի Օլիմպիական խաղերը առհասարակ կչեղարկվեն, եթե դրանք չանցկացվեն 2021 թվականի ամռանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում