Հասարակական

Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության հիման վրա

1 րոպեի ընթերցում

Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

«Մեկ քննությունը կլինի երկու կամ երեք պարտադիր առարկաներից մեկից։ Իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, թույլ ենք տվել, որ դիմորդն ինքն ընտրի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ քննությունները տեղի կունենան հուլիսի 1­8-ը։

Ժամկետն ընտրվել է այնպես, որպեսզի քննական գործընթացը զորակոչին չխանգարի, և զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։

Հարությունյանի խոսքով՝ բանակից վերադարձողները կարող են հայտը ներկայացնել էլեկտրոնային եղանակներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում