Հասարակական

ՃՇՀԱ համալսարանում գործում է հատուկ ախտահանիչ սարք

1 րոպեի ընթերցում

ՃՇՀԱ համալսարանում գործում է հատուկ ախտահանիչ սարք

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների առողջությունը՝ համալսարանն առաջինն է հանրապետության բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

««Ախտահանման կամարը», շնորհիվ էթիլ սպիրտի, ջրածնի պերօքսիդի, գլիցիրինի և թորած ջրի համալիր ախտահանիչ բաղադրության և հեղուկի եռաչափ արտանետման, լիովին կանխարգելում է նոր կորոնավիրուսի բացիլների տարածումը և ապահովում սարքի միջով անցնող մարդու անվտանգ մուտքը համալսարան:

Առաջիկայում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների ժամանակաշրջանն է, և ավարտական ատեստավորման հանձնաժողովների մուտքը համալսարան անխուսափելի է, հետևաբար, նման ախտահանիչ սարքի առկայությունը, պարզապես, անհրաժեշտություն էր: Համալսարանում իրականացվում են նաև անվտանգության բոլոր միջոցառումները` այցելուներին նախասրահում համալսարանի բուժաշխատողները գրանցում են, ջերմաչափում և ստուգում դիմակների ու ձեռնոցների առկայությունը, բացակայության դեպքում՝ տրամադրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում