ԱՄԷ-ն հայտնում է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդի մշակման մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ցուցակված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող «Quaint Liz» լաբորատորիան մայիսի 20-ին հայտարարել է կորոնավիրուսի հայտմաբերման նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում արագորեն խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ կերպով ընդլայնելով հետազոտությունների քանակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից։

«Նոր տեխնոլոգիայի կիրառումը կբարձրացնի Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքը՝ որպես հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, այն ժամանակ, երբ աշխարհի գիտնականները մրցակցում են՝ մշակելու ամենաարագ և ճշգրիտ մեթոդը կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:

Այս տեխնոլոգիան մասնագետներին հնարավորություն կտա իրականացնել մեծ մասշտաբով թեստավորումներ` ամրապնդելով դեպքերին հետևելու ունակությունը և նվազեցնելով հիվանդության բռնկումները։

Առողջապահության և համայնքների պաշտպանության նախարար Ն.Գ. Աբդուլ Ռահման բն Մուհամմադ ալ Օուիսը նշել է․ «Մենք հետաքրքրությամբ հետևում ենք կորոնավիրուսի հաղթահարմանը, նրա վաղ ու արագ հայտնաբերմանը վերաբերող բոլոր նորամուծություններին և զարգացումներին: Եվ ընդունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են օգտագործվել վիրուսի տարածումը կանխելու համար»: Ապա ավելացրել է, որ առողջապահության պատասխանատուները շարունակաբար հետևում են Քվանտ Լիզ լաբորատորիայում այդ սարքավորումների ստուգման առաջընթացին` հույս հայտնելով, որ սա արդյունավետ տեխնոլոգիական նորամուծություն է և կարող է ավելի լավ պաշտպանություն ապահովել մեր հասարակության համար:

Իր հերթին, լաբորատորիայի հետազոտողների խմբի ղեկավար, դոկտոր Պրոմադ Կումարը, ով վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրում և վերլուծում էր վիրուսով վարակված արյան բջիջների կառուցվածքի փոփոխությունները, նշել է. «Այդ գործիքը, որն օգտագործում է էլեկտրոնային մանրադիտակ, թույլ կտա հետազոտությունները կատարել զանգվածային մասշտաբով եւ արդյունքները թողարկել վայրկյանների ընթացքում»:

Արհեստական բանականության և ամպային հաշվարկի առաջատար «Quaint Liz» լաբորատորիան կիրառել է G42-ի տեխնիկական գիտելիքները` ամրապնդելու լազերային ծրագիրը մարդկային կարողությունները գերազանցող եղանակով:

Գիտական հետազոտությունների իրականացումը և մարդկանց բարեկեցության հասնելուն ուղղված գիտական նորամուծություններին և գյուտերին խրախուսելը ԱՄԷ-ի կառավարության կողմից 2018 թվականի փետրվարին հայտարարված առաջադեմ նորարարությունների ազգային ռազմավարության ամենակարևոր հիմնասյուներից է, որտեղ ռազմավարությունը նաև ենթադրում է համագործակցություն միջազգային ինստիտուտների և առաջատար միջազգային ընկերությունների հետ, որոնք մասնագիտացված են նորարարության բնագավառում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում