Հասարակական

ԱԻՆ-ը մայիսի 19-ին վարակազերծում է կատարել 1194 անգամ

1 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ը մայիսի 19-ին  վարակազերծում է կատարել 1194 անգամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։

ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։

Մայիսի 19-ին փրկարարները կատարել են 1194 վարակազերծում, որից 832-ը՝ մարզերում, 362-ը՝ Երևանում։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում ստորաբաժանման տրանսպորտային միջոցները, գույքը և համազգեստը։

Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում