ՊՊԾ գնդի գրավման գործով 6 ամբաստանյալ բերման կենթարկվեն դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացակայող ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին, խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը առարկայազուրկ որակեց միջնորդությունները և նշեց, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմանները անվտանգ դատական նիստը անցկացնելու համար։ Բացի այդ, ըստ դատավորի, խախտվում է քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու պահանջը։

«Դատարանը արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունը անհարգելի է և ղեկավարելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշեց Մակյանը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին՝ 11։00-ին։

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, ովքեր մեղադրվում են սպանության մեջ։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է (մեղադրյալ Արայիկ Խանդոյանը մահացել է ազատության մեջ)՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:

Դատարաններում քննվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը: ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվում է 32 անձ։

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը տրվել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով

Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով

Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային անվտանգության պարամետրերը. Լավրով

ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Ռուբիոն և Սիբիհան քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղության ջանքերը և ռազմավարական գործընկերության զարգացումը

Արդարադատության նախարարն անդրադարձել է ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին