Պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը տրվել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով

Գևորգ Ղազարյանը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով

Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային անվտանգության պարամետրերը. Լավրով

ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ