Գյումրիում հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում արդեն երկրորդ օրն է հանրային տրասպորտն աշխատում է պարետատան պահանջներին համապատասխան․ հանրային տրանսպորտ մուտքը թույլատրվում է միայն դիմակներով, ձեռնոցներով, տրանսպորտի մեջ ախտահանող նյութերի պարտադիր առկայության պայմաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կարգը գործում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար: Պատասխանատուները վստահեցնում են՝ վարորդների հետ աշխատանքն ու տրանսպորտային միջոցները կարգի բերելն ամենահեշտն է, խնդիրն ուղևորներին է վերաբերվում: Վարորդները դիմակներով ու ձեռնոցներով են, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: Կանգառներում հանրային տրանսպորտի աշխատանքը վերահսկում են ոստիկանական կարգախմբերը: Գյումրու քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը վստահեցնում է ՝ արվում է ամեն ինչ պարետի պահանջով: «Գյումրիում հանրային տրանսպորտը շահագործող ՍՊԸ-ները պայմանագիր են կնքել համապատասխան կազմակերպության հետ, համաձայն որի, մեքենաներում օրական երկու անգամ ախտահանման աշխատանքներ են իրականացվում: Վարորդներն էլ բոլորը ձեռնոցներով ու դիմակներով են: Ալկոգելի առկայությունն էլ ապահովված է»,-նշում է պատասխանատուն՝ տեղեկացնելով, դժգոհություններ կան, բայց և այնպես տրանսպորտում ձեռնոցներ ու դիմակներ կրում են ուղևորները:

Առայժմ Գյումրիի հանրային տրանսպորտն աշխատում է ոչ ամբողջական շարժակազմով՝ չի գործում 14 համարի միկրոավտոբուսային երթուղին, փոխարենը նոր ուղղություն է շահագործվում: Երթուղիների ու շարժակազմի քանակը կախված է ուղևորահոսքից:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ