Մարզային

Սեւանում  մանկապատանեկան ֆուտբոլային թիմերի մարզումները վերսկսվել են

2 րոպեի ընթերցում

Սեւանում  մանկապատանեկան ֆուտբոլային թիմերի մարզումները վերսկսվել են

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանի մարզադպրոցի ֆուտբոլային մանկապատենակն թիմերն արդեն վերսկսել են իրենց մարզումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ՀՀ պարետի ցուցումների համաձայն, 2020 թվականի մարտի 16-ից դադարեցվել էր նաեւ մարզադպրոցների աշխատանքը, այդ թվում` ֆուտբոլային թիմերի մարզումները:

«Պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ, ի թիվս մի շարք բնագավառներում եւ ոլորտներում պահանջների եւ սահմանափակումների թուլացման, հնարավորություն ընձեռվեց նաեւ վերսկսելու մանկապատանեկան ֆուտբոլային թիմերի մարզումները բացօթյա մարզադաշտերում: «Սեւանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ֆուտբոլային թիմերն էլ, ՀՖՖ մանկապատանեկան մրցումներին մասնակից ակումբների` 2002-2007 թվականների տարիքային խմբերում ընդգրկված պատանիները օրերս վերսկսել են իրենց մարզումները: Սեւանի ֆուտբոլի բացօթյա մարզադաշտում անցկացվող պարապմունքները զուգորդվում են սանիտարական նորմերի խստիվ պահպանմամբ, իրականացվում են անվտանգության ուղղված միջոցառումներ, որոնք կբացառեն ու կկանխեն վարակի առաջացումն ու տարածումը»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում