Մարզային

Գագարինի մանկապարտեզը համալրվել է նոր խաղամիջոցներով

1 րոպեի ընթերցում

Գագարինի մանկապարտեզը համալրվել է նոր խաղամիջոցներով

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւան համայնքի Գագարին ավանի մակապարտեզը Սեւանի համայքնապետարանի եւ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համագործակցության արդյունքում համալրվել է նոր խաղամիջոցներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Գագարինի մանկապարտեզի փոքրիկներն այսուհետ իրենց բակային ժամանցը կանցկացնեն նոր խաղամիջոցներով, որոնք «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հերթական նվերներն են:

«Համագործակցելով Սեւանի համայնքապետարանի հետ, գույքագրելով համայնքի մանկապարտեզներում առկա կարիքները` ծրագրերի ղեկավար Անահիտ Քալանթարյանը երկու ամիս առաջ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ քննարկեց հերթական նախաձեռնությունը: Նախաձեռնության իրականացման համար Սեւան համայնքը եւս ունի իր ներդրումը, եւ այսօր Գագարինի մանկապարտեզը համալրվեց յոթ անուն խաղամիջոցներով, որոնք առավել հետաքրքիր, անվտանգ ու հարմարավետ կդարձնեն գագարինցի փոքրիկների ազատ ժամանցը»,-ընդգծեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում