Միջազգային

Գերմանիայում մտածում են ՆԱՏՕ-ի ծրագրից դուրս գալու մասին

7 րոպեի ընթերցում

Գերմանիայում մտածում են ՆԱՏՕ-ի ծրագրից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) արտահայտվել է Գերմանիայից ամերիկյան միջուկային զենքը հանելու օգտին։ Եթե Գերմանիան նման քայլ անի, այն կազդի ՆԱՏՕ—ի միասնության վրա, եւ Բրյուսելի ու Վաշինգտոնի միջեւ դիրքորոշումների տարբերության ռիսկը կմեծանա։ Այս մասին գրել է լեհական OSW—ն։

Նշենք, որ Գերմանիայում մայիսի սկզբից է կրկին սկսվել քննարկումը՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի՝ միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրի հետ։ Ամեն ինչ սկսվել է Բունդեսթագում սոցիալ—դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահ Ռոլֆ Մյուտցենիխի՝ «Տագեսշպիգելին» տված հարցազրույցից։ Նա արտահայտվել է ամերիկային միջուկային զենքը Գերմանիայից հանելու եւ ՆԱՏՕ—ի ծրագրից դուրս գալու օգտին՝ խոսելով այն մասին, որ ամերիկյան գրավիտացիոն միջուկային ռումբերի օգտագործման հայեցակարգը, որոնք տեղ են հասցվում եվրոպական դաշնակիցների ինքնաթիռներով, սառը պատերազմի մնացորդ է։ Մյուտցենիխը միեւնույն ժամանակ չի քննադատում միջուկային զսպման քաղաքականությունը եւ կասկածի տակ չի դնում ամերիկյան «միջուկային հովանոցի» գոյության իմաստը։ Գերմանիան, նրա խոսքերով, ապագայում էլ կարող է ակտիվորեն շարունակել Դաշինքի քաղաքականության ձեւավորումը միջուկային պլանավորման խմբի շրջանակներում։

Մյուտցենիխին պաշտպանել են ՍԴԿ—ի համանախագահներ Զասկիա Էսկենը եւ Նորբերտ Վալտեր—Բորյանսը, դեմ են հանդես եկել, մասնավորապես, սոցիալ—դեմոկրատները, որոնք կառավարությունում ու Բունդեսթագում պատասխանատու են անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության համար, այդ թվում՝ ԱԳՆ—ի ղեկավար Հայկո Մաասը։ Մայիսի 4—ին Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Շտեֆան Զայբերտը հաստատել է, որ իր երկիրը կշարունակի մասնակցել ծրագրին՝ այն անվանելով ՆԱՏՕ—ի զսպման հուսալի համակարգի կարեւոր տարր։

2018—ից գերմանական իշխող կոալիցիան կարծում է, որ Գերմանիայից ամերիկյան միջուկային զենքի ելքի պայման կարող են լինել միայն ԱՄՆ—ի եւ Ռուսաստանի միջեւ զինաթափման թեմայով հաջող բանակցությունները։ Նման քննարկումների համար խթան է դարձել ապրիլին հրապարակված պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ—Քարրենբաուերի՝ ամերիկյան միջուկային զենքի տեղափոխման համար նոր ինքնաթիռների ընտրության վերաբերյալ որոշումը։ Դրանք պետք է փոխարինեն «Տորնադո» կործանիչ—ռմբակոծիչներին, որոնց օգտագործումը կդադարեցվի ամենաուշը 2030 թ.։ Նախարարը որոշել է ընտրել «Եվրոֆայտերի» 45 ինքնաթիռ, ինչպես նաեւ ամերիկյան 45 «Բոինգ» F/A—18E/F «Սուպեր Հորնետ» եւ EA—18 «Գրոուլեր» (30 եւ 15՝ համապատասխանաբար)։ Այդ քայլը քննարկվել է կառավարությունում ՍԴԿ—ի ներկայացուցիչների՝ Հայկո Մաասի, կանցլերի տեղակալ Օլաֆ Շոլցի հետ, որոնք պատկանում են կուսակցության չափավոր թեւին։

Սակայն ՍԴԿ—ի ձախ թեւը, որը հանդես է գալիս միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին հետագա մասնակցության ու գերմանական տարածքում ամերիկյան միջուկային ռումբերի պահպանման դեմ, քննադատության է ենթարկել որոշումը։

Այժմ նրա ներկայացուցիչներն են, որ սկսում են գերիշխել ինչպես Բունդեսթագում ՍԴԿ—ի խմբակցությունում, այնպես էլ, ընդհանուր առմամբ, կուսակցությունում, ինչի ապացույցն են կադրային վերջին որոշումները։ Շարժումը չի հայտարարում քննարկվող հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքի փոփոխության մասին, բայց Մյուտցենիխն իր հարցազրույցում արտահայտել է խմբակցության եւ կուսակցության անդամների ճնշող մեծամասնության կարծիքը՝ դրանով իսկ դեմ գնալով կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Գերմանացիների մեծամասնությունը (60—70 տոկոս), ինչպես ցույց են տալիս վերջին տարիների հարցումները, նույնպես կողմ է արտահայտվում Գերմանիայից ամերիկյան միջուկային զենքի դուրս բերմանը։

ՍԴԿ—ի դիրքորոշման փոփոխությունը կարող է դառնալ գործոն, որը փաստացի հարցականի տակ կդնի միջուկային զենքի օգտագործման համատեղ ծրագրին Գերմանիայի մասնակցությունը։ Եթե գերմանացիները երկակի նշանակության նոր ինքնաթիռներ չգնեն, աստիճանաբար կսկսեն դուրս գալ դրանից, քանի որ «Տորնադո» երկակի օգտագործման ինքնաթիռները դուրս են բերվում ծառայությունից նոր ինքնաթիռների գնման վերաբերյալ որոշման բացակայության պայմաններում։

Միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրից Գերմանիայի ելքը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես, ընդհանուր առմամբ, ԵՄ—ի, այնպես էլ, մասնավորապես, ՆԱՏՕ—ի արեւելյան թեւի անվտանգության վրա։ Ռազմական տեսանկյունից, ինչպես ենթադրում է փորձագետների մի մասը, Հյուսիսատլանտյան դաշինքի կոնցեպցիան, կապված միջուկային զենքի տեղափոխման այլ (ամերիկյան) համակարգերի հետ, ավելի ու ավելի կարեւոր դեր է կատարում։ Իսկ քաղաքական տեսանկյունից ծրագիրը մինչեւ հիմա կարեւոր նշանակություն ունի Դաշինքի միասնության եւ Եվրոպայում միջուկային զսպման ռազմավարության նկատմամբ վստահության համատեքստում։

Ռազմական ոլորտում ամերիկա—գերմանական սերտ համագործակցությունը չափազանց կարեւոր գործոն է եվրոպական ու ՆԱՏՕ—ի արեւելյան թեւի անվտանգության համար։ Գերմանական կողմի՝ ծրագրից դուրս գալու վերաբերյալ որոշումը կհանգեցնի նաեւ ծրագրի մասնակից դաշնակիցների համանման որոշումներին։ Մասնավորապես՝ Բելգիայի ու Հոլանդիայի, որոնց բնակիչները գերմանացիների պես բացասաբար են վերաբերվում միջուկային զենքին։

Միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրի ավարտը վերջ կդնի այդ ոլորտում ԱՄՆ—ի ու նրա եվրոպական դաշնակիցների պատասխանատվությանն ու ռիսկերի բաշխմանը։ Վաշինգտոնի ու Բրյուսելի դիրքորոշումները կարող են տարբերվել նաեւ անվտանգության քաղաքականության ոլորտում։

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում