Պաշտոնական

Քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը

2 րոպեի ընթերցում

Քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկվել է Երևանում նոր ավտոբուսների համար միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղի (դեպո) կառուցելու հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, այս հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մայիսի 15-ին հեռավար կարգով տեղի ունեցած «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստում:

Անդրադարձ է կատարվել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծմանը վերաբերող հարցերին:

Հաշվի առնելով, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ձեռք է բերվել համաձայնություն 100 ավտոբուսների գնման համար և արդեն ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, քննարկվել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ավտոբուսների համար նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղիի (դեպո) կառուցման հարցը:

Նիստի արդյունքում որոշվել է մեկնարկել աշխատանքները քննարկված հարցերի շուրջ, և փոխվարչապետի կողմից այս առումով տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում