Տարածաշրջանային

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կհանվի մայիսի 22-ից հետո

1 րոպեի ընթերցում

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կհանվի մայիսի 22-ից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է մայիսի 22-ին, չի երկարաձգվի:

Արմենպրես»-ի հաղորդմամբ,այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշում ենք կայացրել, որ չենք դիմի նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրության ռեժիմի ժամկետըերկարաձգելու խնդրանքով»,-կառավարության նիստում հայտնել է վարչապետը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ բոլոր սահմանափակումները կհանվեն:

Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 22-ն է: Երկրում վարակի բռնկումից ի վեր արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 671 է, ավելի քան կեսն ապաքինվել է, 12 մարդ՝ մահացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում