Վերդիի «Տրուբադուր»-ն ընդգրկված է օպերային թատրոնի առցանց ցուցադրությունների ցանկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերային ներկայացման տեսաձայնագրությունը մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ին ցուցադրվելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման մեջ զբաղված են ՀՀ վաստակովոր արտիստներ Առնոլդ Քոչարյանը, Հովհաննես Այվազյանը, Քրիստինե Սահակյանը: Բեմադրության մեջ ընդգրկված են նաև Աննա Մնացականյանը, Հայկ Տիգրանյանը,Ռոզա Հովսեփյանը,Արմեն Բադալյանը և Արմեն Գրիգորյանը:

Դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Սարգսյանը, նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, զգեստների նկարիչը՝ Սուսաննա Ալավերդյանը, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը, իսկ ներկայացումը վերականգնող ռեժիսորը՝ Մարինե Սարգսյանը:

Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր»-ը չորս գործողությամբ է։ Իտալերեն լիբրետոյի հիմքում իսպանացի դրամատուրգ Գարսիա Գութիերեսի համանուն պիեսն է։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1853 թվականի հունվարի 19-ին Հռոմի«Ապոլո» թատրոնում։ «Ռիգոլետտո»-ի և «Տրավիատա»-ի հետ մեկտեղ «Տրուբադուր»-ը համարվում է Վերդիի 1850-ականների ստեղծագործություններից լավագույնը։ Այսօր էլ ընդգրկված է աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների խաղացանկում։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ օպերային թատրոնի պաշտոնական կայքից

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում