Վերջին օրերին երբեմն հնարավոր չի լինում հայտնաբերել, թե անձն ումից է վարակվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի համաճարակն անցել է երրորդ փուլին, դեպքերի տարածման ընդլայնման հետ կապված՝ վերջին օրերի ընթացքում, ցավոք, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում հայտնաբերել աղբյուրը, թե անձն ումից է վարակվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝պատասխանելով հարցին, թե արդյոք վերահսկվո՞ւմ է վիրուսի շրջանառությունը:

«Մենք էպիդեմիայի առաջին օրերին նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, և Հայաստանը մարտ ամսին գտնվում էր առաջին փուլում, որը ենթադրում է եզակի դեպքեր կամ միայն բերովի դեպքեր: Այնուհետև էպիդեմիան անցավ երկրորդ փուլին, որը ենթադրում էր կլաստերային հիվանդությունների արձանագրում, այսինքն՝ որոշակի խմբերում կարող էին լինել, ընտանիքներում, արտադրամասերում: Ներկայում էպիդեմիան Հայաստանում արդեն անցել է վերջին երրորդ փուլին, տարածվածությամբ է բնորոշվում, իրականացվում է արդեն համայնքային փոխանցում, տարածում»,-ասաց Նանուշյանը:

Նա նշեց՝ առաջին օրերի ընթացքում կարողանում էին ցանկացած հիվանդության դեպքը հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից է եկել, վերջին օրերի ընթացքում, ցավոք, կապված տարածվածության ընդլայնման հետ, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում հայտնաբերել աղբյուրը, թե անձը ումից է վարակվել:

Նա պարզաբանեց, թե դա ինչ է նշանակում համաճարակաբանական առումով: Հաճախ չհասկանալով կամ չհայտնաբերելով, թե վարակի աղբյուրը ով է եղել, հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետորեն՝ հայտնաբերելով աղբյուրը, կոնտակտավորներին և նրանց մեկուսացնելով: «Այս առումով, բնականաբար, որոշակի դժվարություններ կան, բայց կապված օրական հայտնաբերված թվերի հետ: Բայց մենք մեր բոլոր ջանքերն ուղղում ենք, որպեսզի կարողանանք կառավարել էպիդեմիան: Մենք կարողացանք այս ամիսներին հզորացնել և պատրաստել համակարգը, և, հետևաբար, կդժվարանամ գնահատական տալ, թե որ մասով ենք կառավարում և որ մասով չենք կառավարում համաճարակը»,- ասաց փոխնախարարը:

Հայաստանում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր3860դեպք, որոնցից1572-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է36 016թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան49 դեպք:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով