Վրաստանում կարող են արագացնել կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կարող են արագացնել կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1015184.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը կարագացվի, եթե առաջիկայում պահպանվի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի կրճատման և ապաքինվածների թվի ավելացման միտումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:
«Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը վերջին օրերին արդեն ապաքինվածներից քիչ է: Եթե այս միտումը շարունակվի և պահպանվի, ապա դա լավ հիմք կլինի, որ արագացնենք սահմանափակումները հանելու գործընթացը»,-նշել է նա: Տալակվաձեն նաև ավելացրել է, որ դա կարող է թույլ տալ վերականգել այն տնտեսական գործընթացները, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով:
Վրաստանում վարակվածների թվի կրճատման ու ապաքինվածների թվի ավելացման միտումը նկատվում է վեջին 4 օրերին: Ապրիլի վերջից երկրում սկսել են կարանտինից դուրս գալ փուլային տարբերակով: