Կորոնավիրուսի հետևանքով Մեքսիկայում աղքատների թիվը կարող է հասնել 70 միլիոնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի տնտեսական հետևանքները Մեքսիկայում կարող են հանգեցնել աղքատների թվի 9 միլիոնով ավելացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայութունը տեղեկացնում է, որ այդ մասին ասվում է մայիսի 11-ին հրապարակվածկառավարության զեկույցում: Փաստաթղթում առկա է կոչ կենսաթոշակների, ապահովագրությունների տեսքով օգնության մասին:

«CONEVAL» անկախ պետական գործակալության զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ դժվարությունների ավելացումը կարող է հանգեցնել 70 մլն աղքատներ ունենալուն: Մեքսիկայի բնակչությունը կազմում է 130 միլիոն, բնակչության 56 տոկոսը չի վաստակում այնքան, որ փակի հիմնական կարիքների ծախսերը: Ձեռնարկությունների, փոքր բիզնեսի փակվելու պատճառով, Մեքսիկայի իշխանությունների տվյալներով, մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբը կորցրել են 346 հազար աշխատատեղ: Տնտեսության անկմանը զուգահեռ սպասվում է աշխատանքի տեղերի կրճատումների թվի ավելացում: Ներկայում Մեքսիկայում չկա գործազրկության նպաստ: Մարդիկ, որոնք կորցրել են աշխատանքը, ստիպված հիմնվոմ են իրենց խնայողությունների վրա կամ սպասում են բարեգործության:

Մեքսիկայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 հազար դեպք, մահացել է 3 հազար 400 մարդ:

Հայերեն Русский

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ