ԱՍՀ նախարարությունը  կիրականացնի փոքր բիզնեսի աջակցության 50 մլն դրամ արժողությամբ 50 ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության 2020 թ.-ին փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 50 գործազուրկ մարդ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն ՀՀ դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շարքում ի սկզբանե եղել է ամենապահանջվածներից: Շահառուները աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, իսկ ծրագրի նպատակն է ապահովել ծրագրում ընդգրկվածների կայուն զբաղվածությունը և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր:

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխատաշուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ծրագրի պահանջարկը գնալով մեծանում է:

Եվս 10 մլն ՀՀ դրամ հատկացվել է խորհրդատու կազմակերպության ծառայություն ձեռք բերելու նպատակով: Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տեղաշարժման սահմանափակումները պահպանելու, միաժամանակ ծրագրերի ֆինանսավորումը չուշացնելու նպատակով` խորհրդատու կազմակերպության՝ «Աութսորս» ՍՊԸ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծրագրի առաջին փուլը՝ մեկամսյա խորհրդատվական դասընթացը, կազմակերպել հեռավար եղանակով: Այս պահին կազմակերպության կողմից ուսուցում է անցնում 33 մարդ:

Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ իրականացվում է դասընթաց, աջակցություն է ցուցաբերվում բիզնես-պլաններ կազմելու հարցում, գնահատվում ներկայացված բիզնես-պլանները, որից հետո 1 տարի շարունակ ուղեկցվում է ֆինանսավորված բիզնեսների գործունեությունը: Սահմանված ընթացակարգի համաձայն՝ Զբաղվածության պետական գործակալության կողմից ֆինանսավորում են միայն Խորհրդատու կազմակերպության դրական գնահատականին արժանացած ծրագրերը:

Խորհրդատու կազմակերպության կողմից այս պահին շարունակվում է 2019 թ.-ին ծրագրում ընդգրկված ևս 79 անձի բիզնես գործունեության ուղեկցումը:

Ծրագրի տևողությունը երկու տարի է, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ 24 ամիս: Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է:

Նշենք, որ 2014-2019 թ.թ. ծրագրի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեություն է սկսել 340 մարդ: 2020 թ. հունվարի մեկի դրությամբ նրանց 90 %-ը շարունակում էր իր գործունեությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը