Հասարակական

Դարպաս գյուղում քարաթափումը միակողմանի փակել է ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Դարպաս գյուղում քարաթափումը միակողմանի փակել է ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 10:46-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղազննման արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է․ նոր քարաթափման վտանգ չկա։

Փրկարարների օգնության կարիք չի եղել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում