ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 00։02-ին ահազանգէ ստացել, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի սկզբնամասում այրվում է ոչ բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։11-ին, մարվել՝ 03։58-ին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը, առաստաղը (մոտ 150 քմ), 6 պատուհան և կենցաղային իրեր։