Հասարակական

Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 2 մարդ

1 րոպեի ընթերցում

Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 00։28- տեղեկություն է ստացել, որ Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա 2 զոհ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հայկ Խ․, ծնված 1977 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Իսլամ Շ․, ծնված 1994 թ.)մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ազնիվ Ո., ծնված 1960 թ.) տեղում մահացել են։

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և սահմանազատել տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում