Հասարակական

Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 9-ին, ժամը 22։20-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Գետի վարարման պատճառով փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում