Հասարակական

Շնող գյուղում փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում. տարհանվել է 5 տան 19 բնակիչ

1 րոպեի ընթերցում

Շնող գյուղում փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում. տարհանվել է 5 տան 19 բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 12։08-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ առկա է ժայռից քարաթափման վտանգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները համայնքապետի հետ միասին տարհանել են 5 տան 19 բնակիչ, որոնք ժամանակավորապես կբնակվեն իրենց բարեկամների տանը։

Փրկարարներն ուղղորդված հրման միջոցով իրականացրել են արհեստական քարաթափում, ինչի արդյունքում ընկնելու վտանգ ներկայացնող քարաբեկորները հեռացվել են (մոտ 6 խմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում