Մարզային

Խմելու ջրատար կկառուցվի Լիճք գյուղի 4 փողոցում

1 րոպեի ընթերցում

Խմելու ջրատար կկառուցվի Լիճք գյուղի 4 փողոցում

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում կկառուցվի խմելու ջրի ջրատար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն 632 հազար դրամ, որից 3 միլիոն 632 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն դրամը՝ Լիճքի գյուղապետարանը: «Թաղամասը սնուցող ջրատարը քայքայվել է վաղեմության ժամկետի պատճառով, մատակարարվող ջրի կորուստները շատ են: Նոր ջրատարը կկառուցվի թաղամասի 5-րդ, 7-րդ, 10-րդ եւ 12-րդ փողոցներում, 1115 մետր ընդհանուր երկարությամբ, ինչի արդյունքում կբարելավվի բնակչության ջրամատակարարումը: Շիանարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում