Մարզային

Մադինայում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Մադինայում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս տարվա ընթացքում կիրականացվեն ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 միլիոն 785 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 12 միլիոն 450 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 335 հազար դրամը՝ Մադինայի համայնքապետարանը:

Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: «Ծրագրով նախատեսված է համայնքով անցնող մայր առվի կառուցում երկաթյա կիսախողովակներով, շուրջ 700 մետր երկարությամբ: «Օրթաքենդ» կոչվող տարածքից սնվող ոռոգման մայր առուն միաժամանակ ծառայում է որպես հեղեղատար: Այն հողաշեն լինելու պատճառով ոռոգման սեզոնում հանգեցնում է ջրի մեծաքանակ կորուստների, իսկ հեղեղումների ժամանակ քանդվում՝ սպառնալով վարելահողերին: Այս ծրագրի իրականացմամբ նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաեւ՝ հեղեղումների դեպքերը: Այս առվից օգտվում է գյուղի տնտեսությունների մոտ 90 տոկոսը»,-նշեց Վրեժ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում