Մարզային

Կհիմնանորոգվեն Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները

2 րոպեի ընթերցում

Կհիմնանորոգվեն Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հաստա ն տվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սեւան համայնքի Գրիբոեդով եւ Նալբանդյան փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 104 միլիոն 39 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 41 միլիոն 615 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը: Գրիբոեդովի փողոցում հիմնանորոգումը կիրականացվի 546, Նալբանդյանի փողոցում՝ 1 230 գծամետր երկարությամբ: «Գրիբոյեդովի փողոցում կիրականացվի 4 578,Նալբանդյանիփողոցում՝ 5 322 քառակուսի մետր մակերես ընդգրկող ասֆալտապատում: Ասֆալտապատմանաշխատանքներինզուգահեռ՝նույն փողոցներումնախատեսվածենեզրաքարերիքանդմանեւվերատեղադրման, անհրաժեշտության դեպքում նոր բազալտե եզրաքարերի տեղադրման,դիտահորերիերկաթբետոնե ծածկի սալերի բարձրացման կամ իջեցման, անհրաժեշտության դեպքում նորերի տեղադրման, անձրեւաընդունիչների բարձրացման կամ իջեցման, ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերին,- ասաց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում