Հասարակական

Կառավարությունը կհատկացնի 743 մլն դրամ դպրոցների և մարզադպրոցների կառուցման համար

5 րոպեի ընթերցում

Կառավարությունը կհատկացնի 743 մլն դրամ դպրոցների և մարզադպրոցների կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ կհատկացնի Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար: Գործադիրի նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նշվածը բխում է ուսումնական և մարզական հաստատությունների նորոգման/հիմնանորոգման, կառուցման/վերակառուցման, մասնաշենքերի, մարզադահլիճների կառուցման/վերակառուցման, ինչպես նաև Արմավիրի մարզում «ծանրամարտ» մարզաձևի համար ժամանակակից ու արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից արդեն կնքվել են «Երևանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման, թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաև Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։

«Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաև այն հանգամանքից, որ որոշ ուսումնական ու մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար 2019 թվականին արդեն կազմվել են նախագծեր և 2020 թվականին անհրաժեշտ է դառնում այդ շինությունների կառուցման/վերակառուցման աշխատանքների կազմակերպումը»,- ասաց նախարարը։ Այդ հաստատություններն են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որի համար նախագծված է հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում, Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը և «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։

Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցման համար ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1553-Ն որոշմամբ հատկացվել է 70519,7 հազար դրամ գումար, սակայն պայմանագիրը կնքվել է 12․12․2019թ․և ժամանակի սղության պատճառով շուրջ 47 մլն դրամը չի իրացվել եւ վերադարձվել է ՀՀ պետական բյուջե, ինչից էլ առաջացել է այս աշխատանքների համար 47054,8 հազար դրամ գումար լրացուցիչ հատկացնելու անհրաժեշտությունը։

Վանաձոր քաղաքի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման ավարտական աշխատանքների համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է 460,004.8 հազար դրամ, սակայն քանդման աշխատանքների ընթացքումանցքավոր ծածկի սալերի հենման տեղերում, վերին հատվածներում, լայնական ուղղությամբերեւացել են ընդգծված ճաքեր, ինչի հետեւանքով էլ անրաժեշտություն է առաջացել կատարել ծածկի սալերի լրացուցիչ ուժեղացման եւ կրող միջնապատերի ամբողջական, երկկողմանի տորկրետացման աշխատանքներ: Արդյունքում, նախագծային փոփոխությունների նախահաշվային արժեքը կազմել է 57468,9 հազար դրամ եւ ստացել է քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացություն:

Այսպես, որոշման նախագծով նախատեսվում են հետևյալ կառուցման/վերակառուցման աշխատանքները․

ՀՀ Արագածոտնիմարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցում,

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցում,

ՀՀ Երևան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում։

Ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը կնպաստի ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ մարզադպրոցների եւ ծանրամարտի մարզադահլիճի կառուցումը՝ հեծանվային սպորտի, ակրոբատիկայի եւ ծանրամարտի մարզաձեւերի մասսայականացմանը եւ զարգացմանը, մարզական բարձր արդյունքների ցուցաբերմանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում