Մշակույթ

Կամերային նվագախումբն առցանց կներկայացնի «Բիթլզ»-ի լավագույն ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

Կամերային նվագախումբն առցանց կներկայացնի «Բիթլզ»-ի լավագույն ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մայիսի 6-ին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Անմոռանալի «Բիթլզ» խորագրով համերգը: Երեկոյին որպես մենակատար հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby, Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:

Կներկայացվի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պյացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:

Երաժշտասերները LIVE-ին կարող են միանալ ժամը 20:30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում