Վարակի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակությունն ավելի քան 62 մլրդ դրամ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 5-ին շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփվել են կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող, 360000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը:

Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին սոցիալական թիրախային աջակցության շահառուների շրջանակի ընդլայնմանը, տնտեսական օժանդակության գործիքների կիրառմանը, գյուղացիական տնտեսությունների խթանմանը և այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն։

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ հակաճգնաժամային քաղաքականությունը պետք է միտված լինի աշխատանքի խրախուսմանը և ևս մեկ անգամ ընդգծել օժանդակության միջոցառումների հասցեականության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն այս տրամաբանությամբ և ներկայացնել առաջարկներ։

Հայերեն Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում