Վարչապետին զեկուցվել է առողջապահության ոլորտում կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջապահության 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են 5,1-ական մլրդ դրամ գնահատվող ծրագրերի մրցույթների կազմակերպման աշխատանքները, որոնց ավարտից հետո բուն շինարարությունը կմեկնարկի:

Բացի այդ, ևս 12 բժշկական կենտրոնների վերանորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրեր են իրականացվում հանրապետության տարբեր քաղաքներում և համայնքներում: Աշխատանքները գտնվում են տարբեր փուլերում: Այս օբյեկտների շինաշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 18,5 մլրդ դրամ, ևս 3,8 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կապիտալ ծախսային ծրագրերը պետք է ապահովեն կապիտալ արդյունք և ստեղծեն նոր աշխատատեղեր, հատկապես շինարարության ոլորտում:

Հայերեն English Français Русский

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում