Հասարակական

Նախարարը հորդորեց մանկապարտեզում երեխաներին չծանրաբեռնել իրենց տարիքի համար չնախատեսված գիտելիքով

2 րոպեի ընթերցում

Նախարարը հորդորեց մանկապարտեզում երեխաներին չծանրաբեռնել իրենց տարիքի համար չնախատեսված գիտելիքով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է չծանրաբեռնել նախադպրոցական կրթական հաստատություններում երեխաներին` իրենց տարիքի համար չնախատեսված ծրագրերով. դա հետագայում անհարմարություններ է առաջացնում դպրոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Եկեք երեխաներին չտանջենք, և նախադպրոցական ուսումնական հաստատություններում տանք այն գիտելիքը, որն անհրաժեշտ է տվյալ տարիքի համար: Հիմա կան տարբեր զարգացման կենտրոններ, տարբեր մանկապարտեզներ, որոնք լեզուների և այլ ուղղվածություն ունեն: Ես վստահեցնում եմ, ծնողներին էլ անընդհատ դիմում եմ, ամենևին դրական ազդեցություն չեն ունենում երեխայի ընդհանուր կրթական մակարդակի վրա: Ընդհակառակը՝ դրանք շատ վատ տրամադրություններ են առաջացնում երեխաների մոտ, երբ նրանք գնում են դպրոց և դպրոցի որոշ ծրագիր արդեն յուրացրած են լինում մանկապարտեզներում»,-ասաց նախարարը:

Նա նկատեց՝ դա սխալ է մանկավարժական առումով, ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում երեխայի բնականոն զարգացման համար:

«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

օրենքի նախագծով նախադպրոցական հաստատությունների նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու: Սահմանվել են դրանց հետ կապված մի շարք հարցեր:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում