ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ալբերտ Աբգարյանը, ըստ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշման, ևս ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետը ղեկավարի նոր տեղակալներ է նշանակել նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. նրանք են Գոհար Դարբինյանը և Սուրեն Ամիրյանը։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է վարչապետի օգնական։