Պաշտոնական

Հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը վերաբերող քննարկումները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը վերաբերող քննարկումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ անդրադարձ է կատարվել արդեն իսկ հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին, այնուհետև քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, ներկայացվել նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները:

Հաջորդիվ ներկայացվել են առաջարկություններ տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի բարելավման ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: Գաղափարների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Քննարկման արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների իրականացման նախագծեր՝ տեխնիկական հստակ բնութագրերով և կոնկրետ խնդիրների լուծման ակնկալիքներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում