Կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ. պետական բյուջեով հատկացվել է 4.4 մլրդ դրամ: Այս միջոցներն ուղղվելու են կրթական օբյեկտների նորոգմանը, մշակութային ոլորտի հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացմանը, հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացմանը, թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգմանը և այլ ուղղություններով: Բացի այդ, պատրաստ են շուրջ 4.7 մլրդ դրամի շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Այս համատեքստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է շուրջ 74 կրթական միավորի նախագծերի մշակման աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ դրանք ամբողջությամբ ավարտին կհասցվեն մինչև 2020 թ. հուլիսի վերջ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով, ինչին կնպաստի նաև կապիտալ ծախսերի նախագծային աշխատանքների և արդեն պատրաստ նախագծերի մրցույթների զուգահեռ իրականացումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև գույքագրել բոլոր գերատեսչություններում առկա պատրաստ նախագծերը, հստակեցնել մրցութային ընթացակարգերը և արագ կյանքի կոչել:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ներկայացրել է մշակութային հուշարձանների վերականգնման, պահպանության և զարգացման ուղղությամբ մի շարք առաջարկներ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հարցը պետք է դիտարկել համալիր լուծումների համատեքստում և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել առաջարկները, մշակել կոնկրետ հայեցակարգեր ու նախագծեր:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը