Ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարնանից հետո համավարակը աստիճանաբար կմարի կամ դեղ կլինի. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով, ենթադրում է, որ առնվազն մյուս գարնանից հետո կորոնավիրուսի համավարակը կամ աստիճանաբար կմարի, քիչ շրջանառություն կունենա, կամ դրա դեմ պատվաստանյութ, սպեցիֆիկ դեղ կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նա նախ շեշտեց՝ վարքագծի կանոնները պետք է երկարատև գործեն: Նա ենթադրում է, որ դրանք նույնիսկ կորոնավիրուսի հաղթահարումից հետո էլ պետք է գործեն, դրանք լավ կանոններ են՝ նույնսիկ այլ հիվանդությունների փոխանցումը խոչընդոտող:

«Եթե կարողանանք աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով: Եվ այդ սցենարն այնքան էլ անհավանական չէ, դա շատ հավանական սցենար է, տարբեր երկրներում եղել է, բարեբախտաբար, մեզ մոտ չի եղել: Այդ ամենը պետք է առնվազն պահել այնպես, ինչպես կա, եթե չկարողացանք պահել բոլորով, ապա անխուսափելի վատ սցենարներ կունենանք»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ նա պատասխանեց՝ ոչ մեկը երաշխիք չունի՝ վիրուսը մե՞կ , թե՞ երկու տարի կտևի: «Համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով, աշուն-ձմեռ-գարուն և ևս մեկ աշուն-ձմեռ-գարուն ցիկլայնությունը հաշվի առնելով՝ ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարնանից հետո համավարակը կամ աստիճանաբար կմարի և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ կունենանք պատվաստանյութ կամ սպեցիֆիկ դեղ դրա դեմ»,-նշեց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ միշտ կարող են պտրաստվել վատթարագույնին, սակայն հույս ունեն լավագույն սցենարի: Եվ այդ «եթե»-ն հաճախ գնահատվում է օրական հիմքով: Նա նշեց՝ եթե վաղը լինի, օրինակ, ևս 1000 դեպք, պարզ է, որ որոշումները շատ արագ են փոխվելու:

Հայաստանում մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժի սահմանափակումները, տնտեսական գրեթե բոլոր գործունեությունների աշխատանքը ևս թույլատրվել է: Սակայն մշակվել են ուղեցույցներ, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը՝ պահպանելով անվտանգության կանոնները: Իրականացվելու է վերահսկողություն:

Հայաստանումմայիսի4-իժամը11:00-իդրությամբհաստատվելէկորոնավիրուսայինհիվանդության2507դեպք,որոնցից1071-ն`առողջացած:Կորոնավիրուսայինհիվանդությամբայսպահինփաստացիբուժումէստանում1393պացիենտ:Ընդհանուրառմամբկատարվելէ24 942թեստավորում:Կորոնավիրուսայինհիվանդությունիցարձանագրվելէմահվան39դեպք:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը