Հայաստան կգա թեստերի հումքի երկրորդ խմբաքանակը. արտադրության մեկնարկը մոտ է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի սեփական արտադրությունը սկսելու համար սպասում է հումքի երկրորդ խմբաքանակին: Նախատեսվում է, որ այն Հայաստանում կլինի մայիսի կեսին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը պատրաստ է արտադրությունը սկսել հենց հաջորդ օրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:

«Ռեակտիվների մի մասն արդեն Հայաստանում է, մի մասն էլ ակնկալվում է, որ Հայաստան կհասնի մայիսին: Երբ այն Հայաստան հասնի, հենց հաջորդ օրվանից կսկսենք փորձարկումներն ու արդեն արտադրությունը»,-ասաց Առաքելյանը:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ինստիտուտը կարտադրի 100 հազար թեստ: Նա վստահեցրեց՝ եթե կարիք լինի, ավելի շատ արտադրելու ներուժ ևս ունեն: Առաքելյանը դժվարացավ հստակ ասել, թե որքան ժամանակում աշխատանքը կավարտեն, սակայն նկատեց՝ շատ երկար չպետք է տևի, այնուամենայնիվ հստակ կլինի, երբ արտադրությունը սկսեն: «Արտադրությունը շատ բարդ չէ, ներգրավված մարդկանց թիվը կարող է լինել տարբեր՝ 5,10,20՝ կախված, թե արտադրվող թեստերի քանակն օրական ինչ ծավալի պետք է հասցնել»,-ասաց տնօրենը:

Թե մեկ թեստի արտադրման համար որքան գումար կծախսվի, պարզ կլինի արտադրությունը սկսելուց հետո: Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք արտահանման պոտենցիալ՝ Առաքելյանը նշեց՝ պոտենցիալ կա, սակայն դեռ չի կարող ասել՝ կլինի՞, թե՞ ոչ:

Կառավարության կողմից հատկացված գումարը հիմնականում տրամադրվել է հումքին: Ձեռքբերումների հարցով զբաղվում է հենց կառավարությունը: Գործադիրից տեղեկացանք, որ հումքը Հայաստան է գալու Չինաստանից, այն կհասնի մայիսի կեսերին, կոնկրետ օրը դեռևս հստակ չէ:

ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում էր կատարել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն: Ապրիլի 16-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանից Հայաստան են ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են ինստիտուտին: Մինչև այժմ Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերը ներկրել է:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի