Կառավարությունում քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանելու մեխանիզմները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 3-ին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,քննարկման առարկա են դարձել ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով ՏՏ զարգացումը խթանելու ուղղությամբ անելիքները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտի կազմակերպությունների բնականոն աշխատանքի վրա կորոնավիրուսի ազդեցության գնահատման նպատակով կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջացած խնդիրների լուծման տարբերակներ։ Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է եղել օժանդակության մեխանիզմներին, զարգացման տրամաբանություն ունեցող գործիքների կիրառմանը, երկարաժամկետ ռազմավարական մեխանիզմների ներդրմանը և այլ հարցերի։ Ներկայացվել են մի շարք դիտարկումներ ու առաջարկներ։

Վարչապետը նշել է, որ պետական օժանդակության գործիքակազմով տեխնոլոգիական ոլորտի խթանումը կարևոր է ոչ միայն ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծման, այլև Հայաստանի տեխնոլոգիական գերակայությունների առաջմղման համատեքստում։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով մշակել օժանդակության, ինչպես նաև երկարաժամկետ զարգացման մեխանիզմների առաջարկներ։

Հայերեն Français

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում