Հասարակական

ՃՏՊ Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում. մոտոցիկլիստը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում. մոտոցիկլիստը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 2-ին, ժամը 18:39-ին ահազանգ է ստացել, որ ԵրևանիՍայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ս., ծնված 1950 թ․) և մոտոցիկլետ (վարորդ՝ Վահե Թ., ծնված 1994 թ․): Մոտոցիկլետի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները դադարեցրել են մոտոցիկլետի վառելիքի արտահոսքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում