Առանցքային է աշխատանք-ժամանց ներդաշնակություն ունենալը. Ավինյանի ուղերձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ավինյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: Աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեք ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Աշխատանքն է նաև հանրային բարեկեցության հիմքը:

Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու անցնել զարգացող երկրներից զարգացածների շարքը: Այս հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային է մարդկային կապիտալի՝ կանանց ու տղամարդկանց գիտելիքների, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացումը: Հետևապես, կրթության ու գիտության առաջընթացը պետք է լինեն մեր գերակայությունը:

Առանցքային է նաև, որ աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն և աշխատանք-ժամանց ներդաշնակություն ունենանք: Չնայած այս հարցում ունեցած զգալի ձեռբերումների՝ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք ցանկալիին հասնելու համար: Այս ուղղությամբ ևս կհաջողենք միայն աշխատող-գործատու-հանրային իշխանության մարմիններ սերտ համագործակցության ու երկխոսության միջոցով:

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով կկերտենք հզոր ու հաջողակ Հայաստան»:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան