Մշակույթ

Պետական ջազ-նվագախումբը Ջազի միջազգային օրվա առթիվ նոր ստեղծագործություն է ներկայացրել 

2 րոպեի ընթերցում

Պետական ջազ-նվագախումբը Ջազի միջազգային օրվա առթիվ նոր ստեղծագործություն է ներկայացրել 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախումբը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ ունկնդիրների դատին է հանձնել նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի «Ծաղկազարդ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերոնշյալ գործի հոլովակը հասանելի է համացանցում:

«Մեծ ջազ-նվագախումբ Big Band. դա տոն է ամեն օր: Դա դրականի, գեղեցկի և սիրո տոն է, իսկ Ջազի միջազգային օրը համաշխարհային երաժշտական տոնական խրախճանքին միանում ենք և զարդարում նոր ստեղծագործությամբ և նոր ձայնագրությամբ:

Վստահաբար այսօր արդեն ոչ թե Pandեմիա այլ՝ Bandեմիա:

Մաղթում ենք առողջություն և լավ տրամադրություն»,-ասվում է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև՝ համաձայն որի 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ«գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում