Մշակույթ

Ջազի միջազգային օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի Էլլա Ֆիցջերալդին նվիրված համերգ 

2 րոպեի ընթերցում

Ջազի միջազգային օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի Էլլա Ֆիցջերալդին նվիրված համերգ 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, առցանց կներկայացնի լեգենդար երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսաձայնագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երեկոն նախաձեռնել էին «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը և օպերային թատրոնը:

Այն ժամանակ համերգի հատուկ հյուրը ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Մարջորի Բարնսն էր, որը հանդես եկավ Վահագն Հայրապետյանի, «Սանկտ-Պետերբուրգ» ջազ-կվարտետի և օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Դիրիժորը թատրոնի գեղարվեստական ղեկավար,

ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև՝ համաձայն որի 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ներկայումս բազմաթիվ հասարակական, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ«գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է մնալ նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել էՅՈՒՆԵՍԿՕ-իգլխավորքարտուղարԻրինաԲոկովան:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում