Հասարակական

Նոր սմարթֆոններ՝ դպրոցներին

1 րոպեի ընթերցում

Նոր սմարթֆոններ՝ դպրոցներին

ԳԱՎԱՌ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ստացավ «Վիվա- Սել ՄՏՍ» կազմակերպության նվիրաբերած 50 նոր սմարթֆոնները՝ հեռավար ուսուցման կազմակերպման ընդգրկվածությունը լիարժեք դարձնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, սմարթֆոններն արդեն տրամադրվել են հանրակրթական 50 դպրոցների՝ յուրաքանչյուրին մեկ հատ: Նոր սմարթոնները տրամադրվելու են հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 եւ ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին։

«Միաժամանակ «Beeline»-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական եւ ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային փաթեթի վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռավար կրթությունը յուրաքանչյուրի համար անխտիր հասանելի դարձնելուն»,-ընդգծեց վարչության պետը։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում