Պետությունը կանխատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության կրճատում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը, երկրում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, կանխատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նախապես ծրագրված ցուցանիշի նվազում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«2019 թվականի արդյունքներով հարկերը ՀՆԱ-ի մեջ եղել են 22.6 տոկոս: Երբ հարկման բազան կրճատվում է, դա նույնիսկ նույն վարչարարության որակի պայմաններում հարկ-ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդող գործոն է: Այսինքն՝ ի տարբերություն 2019 թվականի և 2020 թվականի կանխատեսվող 22.6 հարկ-ՀՆԱ հարաբերակցության, կանխատեսում ենք, որ այն կլինի 22.1 տոկոս»,-ասաց նախարարը:

Այսպիսով կանխատեսվում է 6 տրլն 485 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի անվանական մեծություն և դրա 22.1 տոկոսը կամ 1 տրլն 433 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանով առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ըստ նախագծի սցենարի՝ կանխատեսվում է տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշի կրճատում, հարկային պակաս մուտքեր, սակայն ծախսերը պահպանվում են գրեթե նույն մակարդակի:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը