Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսրայելի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի և պատմական ընդհանրությունների մասին։ Այն հրաշալի առիթ էր նաև քննարկելու մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր հեռանկարները: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ երկխոսությունը և շարունակական համագործակցությունը նաև ճգնաժամային իրավիճակներում, հատկապես այսօր, երբ համայն մարդկությունը միասնական ջանքերով փորձում է հաղթահարել համավարակի մարտահրավերները։ Ուրախ եմ, որ վերջերս Ձեզ հետ բովանդակային հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձանք այս հարցում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև փոխադարձ աջակցությանը։

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-իսրայելական գործընկերային հարաբերություններին` ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Հայերեն العربية English Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր