Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը չի դադարեցվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ծրագիրն ընթացքի մեջ է՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտնել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ օնլայն քննարկման ժամանակ:

Կորոնավիրուսի բռնկումը որևէ ազդեցություն չի ունեցել Իրանի և Հայաստանի համատեղ նախագծերի վրա: Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար 60 տեխնիկների դիմավորելուն:

Երրորդ գծի կառուցումը թույլ կտա էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնել:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English